Սիրելի Հայաստանյան նեթվորք, աշխատողի վզին նստելու սովորույթն արմատախիլ անելու համար պետք է բարձրաձայնել ոլորտի ու գործատուների թերացումները։
Ուրեմն, ծանոթներիցս մեկը աշխատում է ճարտարապետության ոլորտի կազմակերպությունում "սևով", այսինքն գրանցում են քիչ քան ստանում է փաստացի (խուսափում են հարկերից), գրանցման պահանջի դեպքում ասում են, թե այդ դեպքում gross աշխատավարձը շատ կլինի ինչը իրենք չեն նախատեսել, բայց կանեն, եթե իհարկե հետ վերադարձնի այդ հարկի գումարի մի մասը։
Զզված արդեն, ծանոթս որոշում է դուրս գալ։ Պարզվում է, որ մի ամիս շուտ կարող ես ասել ու կմիանա «ոնց օգուտ քաղենք» ռեժիմը։ Ծանոթիս դեպքում գործատուն որոշում են, որ վերջնահաշվարկը ճոխ կլինի ու պահանջում են վերջնահաշվարկի տալուց հետո հետ վերադարձնել, պատճառաբանելով, թե բոլորն այդպես են արել , ի՞նչ կա որ, մենք փոքր օֆիս ենք փող չունենք։ Դե հո կոլեկտիվից չես առանձնանալու, արա’ ոնց բոլորը:
Սա մեկ աշխատավայրի խնդիր չի, այլ շատ շատերի։ Ուրեմն եկեք ամոթ դարձնենք սա ու տարածենք։
Ի՞նչ աստիճանի պետք է մարդիկ չիմանան իրենց իրավունքները, որ ոնց ուզեն պտտեն։
Խնդրում եմ բարձրաձայնենք նման աշխատելաոճի աբսուրդը։ Ի դեպ, նման խնդրին բախվում են ինչպես նորավարտ, այնպես էլ փորձառու մասնագետները։